Սիրիայի հավաքականի նախկին ավագը ցմահ որակազրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

բբբ-750x375

Սիրիայի հավաքականի նախկին ավագ Ահմադ ալ Սալիհը ցմահ որակազրկվել է ազգային առաջնության հանդիպման մրցավարի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը, փոխանցում է Armsport.am-ը։

«Ալ-Ջայիշի» 33-ամյա պաշտպանը կարմիր քարտ է ստացել «Ալ-Վաթբայի» դեմ խաղում, որից հետո հարձակվել է մրցավարի վրա և թքել նրա վրա։

Ֆուտբոլիստը տուգանվել է 1,5 միլիոն սիրիական ֆունտով (մոտ 600 դոլար), իսկ նրա ակումբը՝ 3 միլիոն սիրիական ֆունտով։

--00—ՅՄ