Ոստիկանության 28-ամյա կին կապիտանը մեքենայով բախվել է քարին. հոսպիտալացվել է երեխայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ս

Երեկ՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Սոնա Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե քարին, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Սոնա Ա․-ն և ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Վաչե Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով վարորդ Սոնա Ա․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, կոչումով կապիտան է։

--00—ՍՊ