Միակ պաշտոն ունեցող ընդդիմադիր պատգամավորին 29 ՔՊ-ական մտադիր են պաշտոնանկ անել. «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

թ

«Իրավունք» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից Ազգային ժողովի ամբիոնի մոտ իրականացված կարճատեւ ակցիայից հետո` ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, թե նախաձեռնելու է ընդդիմադիր պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց:

Եվ թեպետ Աղազարյանի արտահայտած մտքերին նույնիսկ հումորով են վերաբերվում հարազատ խմբակցությունում, բայց պարզվում է` այս անգամ նա ամենայն լրջությամբ գործի է անցել: Ավելին` ԱԺ-ում միակ պաշտոն ունեցող ընդդիմադիր պատգամավորին պաշտոնանկ անելու համար վերջինս ստորագրահավաք է նախաձեռնել:

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն 29 պատգամավոր ստորագրել է, որպեսզի հարցը դառնա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քննարկման առարկա: Ըստ ՔՊ-ական պատգամավորի` այն տեղի կունենա առաջիկա օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ