Արդշինբանկը զգուշացնում է խարդախության դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ֆինանսական զեղծարարությունների դեպքերը շարունակում են աճել, և համացանցում հայտնվել են կեղծ էջեր, որոնք հանդես են գալիս Արդշինբանկի և աշխատակիցների անունից, օգտագործում Բանկի տարբերանշանը և գույները, առաջարկում ներդրումներ կատարել և շահույթ ստանալ: Արդշինբանկն այդ առաջարկներին որևէ առընչություն չունի: Մենք հոգալով ձեր անվտանգության մասին, հորդորում ենք ուշադիր լինել և հետևել ֆինանսական անվտանգության այս մի քանի կարևոր կանոններին.

  • Մի՛ գրանցվեք կասկածելի կայքերում և հարթակներում
  • Մի՛ լրացրեք տարբեր հարցաշարեր նման հարթակներում
  • Մի՛ տրամադրեք անձնական, բանկային տվյալներ:

Խնդրում ենք հետևել Բանկի միայն պաշտոնական հարթակներում հրապարակվող նյութերին:»,- ասվում է մամլո ծառայության հյատարարության մեջ:

Արդշինբանկի պաշտոնական էջերն են՝

 

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

 

--00—ԱՊ