Բարսելոնան շնորհավորել է Ռեալին՝ Իսպանիայի գավաթում տարած հաղթանակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

b315ad9d-ef6c-451f-b64a-c1428d7335f7_alta-libre-aspect-ratio_default_0-750x375

«Բարսելոնան» շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթը նվաճելու առթիվ։ Հիշեցնենք, որ մրցաշարի վճռորոշ խաղում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Օսասունային», գրում է Armsport.am-ը։

«Շնորհավորում ենք «Ռեալին» Գավաթը նվաճելու կապակցությամբ»,- ասվում է կատալոնական ակումբի թվիթերյան էջում։

Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 20-րդ և 2014 թվականից ի վեր առաջին անգամ է դառնում Իսպանիայի գավաթակիր։ Այս մրցաշարում նվաճած տիտղոսների քանակով մադրիդցիները երրորդ տեղում են։

Մրցաշարում հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Բարսելոնան» է՝ 31 անգամ դառնալով գավաթակիր։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Բիլբաոյի «Աթլետիկն» է, որը 23 տիտղոս ունի։ Վերջին անգամ կատալոնական ակումբը գավաթը նվաճել էր 2021 թվականին։

--00—ՅՄ