Բարսելոնան ու Ռեալն այլևս իրավունք չունեն իրենց միջև խաղերն Էլ Կլասիկո անվանելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

real-i-barselona-bolshe-ne-imeyut-prava-nazyvat-match-mezhdu-soboj-el-klasiko_16850974351907097901-735x375

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» այլևս չեն կարողանա օգտագործել «էլ կլասիկո» արտահայտությունը իրենց միջև կայանալիք հանդիպումներն անվանելու համար։ Այս մասին հայտնում է Relevo-ն, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակը մերժել է Մադրիդի «Ռեալի»՝ այս արտահայտությունն օգտագործելու դիմումը, որպեսզի խուսափի ռիսկերից, որոնք կապված են իսպանական Լա Լիգայի հետ՝ նույն անվանումն օգտագործելու հետ։

«Ռեալն» ու «Բարսելոնան» այժմ ունեն մեկ ամիս՝ բողոքարկելու որոշումը, եթե ցանկանում են շարունակել պայքարը «Էլ Կլասիկո» ապրանքանիշի նկատմամբ վերահսկողության համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ