Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ վետերանները մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News   

dc678233-a001-4467-9397-e08cc1b55967.jpg

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին Մոսկվայում ներկա են գտնվել վետերաններ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը:

Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը:

Վետերանները վերջին անգամ Կարմիր հրապարակում եղել են 10 տարի առաջ:

Հաղթանակի կերտման հարցում կես միլիոնից ավել հայի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին կարեւոր նշանակություն է ունեցել: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

--00—ԶՀ