Էլիզաբեթ երկրորդի ծննդյան օրն այս տարի նշվել է զինվորական համեստ շքերթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը հունիսի 13-ին նշում է երկրորդ ծննդյան օրը: BBC-ի հաղորդմամբ՝ Թագուհու պատվին Վինձորի ամրոցում փոքրիկ զորահանդես է կազմակերպվել։ Արարողությունն անցկացվել է սոցիալական հեռավորության կանոնների խիստ պահպանմամբ։

աշխարհ

Ավանդույթի համաձայն՝ թագուհին իր ծննդյան օրը նշում է երկու անգամ՝ ապրիլի 21 ին և հունիսի երկրորդ շաբաթ օրը։ 

Ավելի վաղ իր ծննդյան 99-ամյակը նշել է Էլիզաբեթ երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը: Ծննդյան օրը ամուսինները տոնել են միասին, սիրելի նստավայրում՝ Վինձորի ամրոցում, որտեղ էլ իրենց ամբողջ ժամանակն էին անկացնում կորոնավիրուսի համավարակից ի վեր:

--0-- ՍՊ