ՀՀ նախագահն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել են բնակավայրերի հատակագծերի մշակումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

57643.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին:

Հանդիպման ընթացքում Արմեն Ղուլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել կառավարության 2021-2026թթ ծրագրով նախատեսված կրթական, առողջապահական և հասարակական նշանակության շենք-շինությունների նախագծման և կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքաշինական նորմերի արդիականացման և պահպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացիկ աշխատանքներին:

Երկուստեք շեշտվել է բնակավայրերի և մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանի, գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

--00—ԶՀ