Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

․

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում։

Ղուլարյանը կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր, շուրջ մեկ տարի նա կատարում էր  Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները։

Հիշեցնենք, որ  Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին դեռեւս 2020թ.–ի փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել եւ նա կալանավորվել էր։ Վերմիշյանը Կառավարության որոշմամբ, փետրվարի 27–ին  ազատվել էր այդ պաշտոնից։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս