Հրդեհ Գեղադիր գյուղում, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչները

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 20, 24News

photo_5422790936330620553_y

Մայիսի 20-ին, ժամը 03:10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:56-ին, մարվել՝ 07:30-ին: Այրվել է անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ) կուտակած մոտ 700 հակ անասնակեր և վնասվել տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 80 քմ): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 20 բնակիչ:

 

--00—ԱՊ