Եթե անգամ Գայանեն ու Աշոտը հաշտվեն, իրավական առումով գործը շարունակվելու է. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Դատավարական իմաստով կալանքը նույն ռեժիմն է ինչ տնային կալանքը, դատարանը տնային կալանքը շարունակաբար կիրառելու իրավունք չունի։ Վերաքննիչ դատարանն ինչ արել է դա վերաբերում է բացառապես միջդատական վարույթին, իսկ եթե մենք համարում ենք, որ միջդատական վարույթը ավարտվել է մայիսի 26-ին՝ տնային կալանքը վերաբերելի է մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, խոսելով տիկին Գայանեի խափանման միջոցի փոփոխման մասին։

Փաստաբանն ասաց, որ առաջարկելու են չկիրառել խափանման միջոց կամ կիրառել առավել թեթև խափանման միջոց, քան տնային կալանքն է։ Հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ չի կիրառվել տնային կալանք, Հովսեփյանն ասաց, որ պաշտպանական կողմի համար խնդիրը հենց դա է․ «Մենք գտել ենք, որ կալանքը իրավաչափ չէ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ, համենայնդեպս, այս քրեական վարույթի կոնկրետ փաստական հանգամանքներով պայմանավորված։ Առավել ևս այն պայմաններում, երբ օրինակ Դիլիջանի ոստիկանության աշխատողը մարդ է ծեծում, ասում է՝ կներեք ինձ և այդ ներման արդյունքում չի ստանում որևէ խափանման միջոց։

Հովսեփյանը նաև նշեց՝ եթե անգամ Գայանեն ու Աշոտը հաշտվեն, իրավական առումով գործը շարունակվելու է։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ