Պռոշյան գյուղի տարածքում բախվել են Mercedes Sprinter-ն ու Hyundai Elantra-ն․ կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

b362b9c2-8eb9-4e5b-b820-13dadf4177c9.jpg

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքնաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Hyundai-ն բախվել է քարերին, Mercedes Sprinter-ը՝ ծառերին և քարերին։ 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

--00--ԶՀ