Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը փակ է լինելու․ կգործի այլընտրանքային ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Снимок

Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը հունիսի 15-ին՝ ժամը 00։00-ից մինչև հունիսի 17-ը ժամը 00։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։

--00—ՅՄ