Բաքուն Հայաստանին մեղադրել է «խաղաղության ջանքերը խոչընդոտելու մեջ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

sf

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական հերթական ռազմական սադրանքին վերաբերող ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության այսօրվա հայտարարությանը.

«Այն փաստը, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը երկերեսանիորեն ռազմական սադրանքների պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա, և հակառակ մեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ խրախուսում է միջազգային առաքելություն ուղարկումը Ղարաբաղ, միջամտում է մեր ներքին գործերին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս երկիրը որևէ նշանակություն չի տալիս միջազգային պարտավորություններին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներն է հնչեցնել Հայաստանի հասցեին՝ «Արցախում ՀՀ-ի զորքեր պահելու և միջազգային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»։ Բաքուն Հայաստանին մեղադրել է նաև «խաղաղության ջանքերը խոչընդոտելու մեջ»․

«Հայաստանը պարտավոր է գործնականում պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ներառյալ Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

--00—ՍՊ