Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

4

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

«2 դատական նիստ առաջ միջնորդություն էինք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Մենք հաշվի էինք առել այն, որ գործով 15 վկաներից 11-ը արդեն հարցաքննվել էին: Դատարանը հաջորդ նիստին մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց Սերգեյ Հովհաննիսյանը:

Հարցին, բողոքարկելու՞ են դատարանի որոշումը Հովհաննիսյանն ասաց՝ այո´. «Դեռ չենք ստացել որոշումը, ստանալուն պես այս շաբաթ կբողոքարկենք»:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ