Երևանում հրդեհ է բռնկվել Ford մակնիշի սառցախցիկով բեռնատարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

033a0dd2-a90e-4415-8bca-421ec2d3eddd.jpg

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մաշտոցի պողոտա 3 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 29-ամյա Արտակ Շ․-ի վարած Ford մակնիշի սառցախցիկով բեռնատարում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարեկներն իրենց ավտոմեքենայում պահվող կրակմարիչով (օգնետուշիտել) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները ամբողջությամբ մարել են նայն։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Պարեկներին ու հրշեջներին օգնել են նաև հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները։ 

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, մինչև դեպքի վայր է ժամանել Ոստիկանության ավտոքարշակը, և մեքենան տեղափոխել են անվտանգ վայր։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Թամարա» կանթնամթերքի ընկերությանը և բարձված է եղել պաղպաղակով։

--00--ԶՀ