Հունիսի 22-ի և 23-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը՝ նույնքան կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

Screenshot_3

Երևանում այսօր ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։

Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ։

Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Հունիսի 25-ին, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը՝ նույնքան կբարձրանա։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

--00—ՅՄ