Խոշոր հրդեհ՝ Շիրակ գյուղում․ ըստ բնակչի՝ հրդեհը բռնկվել է մատուռում․ ժամանել է ՓԾ 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

36192976-b08d-4572-b2e2-513b478cecc1.jpg

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակ գյուղի Կենտրոնական փողոցում մատուռ է վառվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Շիրակի մարզի թիվ 53 և թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական փողոցի թիվ 12 չբնակեցված տան սենյակներից մեկում, որի սեփականատեր Հայկուշ Իսպիրյանը, ըստ իր հայտարարության՝ այն ծառայեցրել է որպես մատուռ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

--00—ԶՀ