Քաղաքապետի թեկնածուին փոխել են. որն է պատճառը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ , 24News

սոց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» փոխել է քաղաքապետի իր թեկնածուին:

2022թ.-ին Խզմալյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Խզմալյանն այդ ժամանակ բնորոշել էր Հախվերդյանին որպես «ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական երեւանցի։ Իսկական քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվրոպական կուսակցությունը փոխել է քաղաքապետի իր թեկնածուին. այժմ նրանց թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ որն է սրա պատճառը, խնդիրներ են եղել Հախվերդյանի հետ, թե ինքն է հրաժարվել առաջադրվելուց։

«Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը մեր պատասխանն էր որոշ անհեթեթ թեկնածուներին։ Դրանով մենք ուզում էինք հիշեցնել Երեւանի բացառիկ արժեքը եւ կարեւորությունը մեր երկրի, մշակույթի եւ արժանապատվության համար։ Հետագայում մենք փորձեցինք ժողովրդավարական ուժերի դաշինք ստեղծել գաղափարապես նույն դաշտում գտնվող կուսակցությունների հետ։ Քննարկումներից եւ բանակցություններից հետո ՀԵՎԿ-ի առաջարկն ընդունեց Հայաստանի հնագույն ժողովրդավարական կառույցը՝ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»-ը։ Մեր երկու կուսակցությունների միասնական թեկնածու ընտրվեց Կարեն Սարգսյանը։ Ռուբենը մնում է մեր լավագույն ընկերը եւ համախոհը»,-ասաց նա։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ