Ուսումնասիրվում են ԲԴԽ նիստին լրագրողների գործունեության սահմանափակումների մասին հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
 

89210f0e-3577-403a-a6ce-cb893ac0f413.jpg

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի սույն թվականի հուլիսի 3-ի նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում և ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Մասնավորապես, խնդրի առնչությամբ իրականացվում է միջազգային չափանիշների ու ներպետական օրենսդրական կարգավորումների համակողմանի ուսումնասիրություն՝ լրագրողների գործունեության անխոչընդոտ իրականացման ու պետական մարմինների հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև պետական մարմինների բնականոն գործունեության երաշխավորման իրավական պահանջների հաշվառմամբ: Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն դրանք ամփոփելուց հետո։

--00—ԶՀ