ԱՍՀ նախարարը Քենթի արքայազնի հետ քննարկել է սոցպաշտպանության ոլորտի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

դդ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում Քենսինգթոնյան պալատում հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։

ԱՍՀՆ հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների, հիմնադրամների հետ իրականացված ծրագրերն ու համագործակցության արդյունքները։

Ընդգծելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ ոլորտներում գործող կազմակերպությունների կողմից անձի կարիքին համապատասխան տրամադրվող ծառայությունները։

Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինը խոսել է շուրջ 100 բարեգործական և այլ կազմակերպությունների ծրագրերում իր ներգրավվածության, հանրային աշխատանքի, խոցելի խմբերի իրավունքների իրազեկման արշավների մասին, որոնց մի մասը ֆինանսավորվում է իր ընտանիքի կողմից։ Անդրադարձել է նաև առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայություններին, խնամատար ընտանիքի, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերին։

Երկուստեք երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների հիմքում շեշտադրել են երեխայի լավագույն շահի ապահովումը՝ նրանց համար ստեղծելու առավել ապահով ու բարեկեցիկ միջավայր։

--00—ՍՊ