Իտալիայում տարեցների խնամքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով կա 6 զոհ, 80 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

0e90348c-61ea-4a8f-b2f2-569a61f7fda1.jpg

Իտալիայի Միլան քաղաքի տարեցների խնամքի կենտրոնում բռնկված հրդեհը 6 հոգու կյանք է խլել։ Եվս 80 մարդ վիրավորվել է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից, այս մասին հայտնել են Իտալիայի հրշեջ ծառայությունից։

Հրդեհը սկսվել է գիշերը՝ տեղի ժամանակով ժամը 1։30-ին, ամենայն հավանականությամբ, կրակի զոհ դարձած երկու կին բնակիչների սենյակում։

Հրշեջները հետաքննում են հրդեհի պատճառները։

Խնամքի կենտրոնի բնակիչներից շատերի մոտ ախտորոշված է Ալցհեյմերի հիվանդություն։

--00—ԶՀ