ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման 3 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

071523d80aa334a62b4e398246f5a4f6f92c99.jpg

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ 

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ Շուշիի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
 

--00—ԶՀ