Նոր Մոսկվայում երկու անօդաչու թռչող սարք է ընկել․ մարդկանց տարհանել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ց

Նոր Մոսկվայում երկու անօդաչու թռչող սարք է ընկել, հայտնաբերվել են Վորոնովսկոյե բնակավայրում, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է մանկական կենտրոնի տանիքին, երկրորդը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և մարտական գործողությունների վետերանների վերականգնողական կենտրոնի տարածքում: 80 երեխա տարհանվել է, տարածքը շրջափակվել է։  

 --00—ՍՊ