Պայթյուն է որոտացել Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում․ կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

photo_2023-07-24_14-27-17

Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող ռազմաարդյունաբերական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում։

Նշվում է, որ տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

--00—ՅՄ