ԱԶԲ հայաստանյան առաքելության տնօրենն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

363337711_596795725970749_1625765875497819356_n-1.jpg

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։ Վերջինս ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։

Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը։

Պաուլո Սպանտիգատին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության, համատեղ աշխատանքի համար և նախարարին է ներկայացրել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և նախանշվել համագործակցության նոր ուղղությունները։

--00—ԶՀ