Ալաշկերտը նորեկ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

363349850_749526890505707_9122505298004218358_n-e1690391595614-750x375

Հունգարական «Դեբրեցենի» հետ դիմակայությանն ընդառաջ «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի։ Երևանյան թիմ է տեղափոխվել նիգերիացի վինգեր Սոդիք Ֆատայը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Պորտուգալիայում՝ պաշտպանելով տեղի «Օլիվեյրենսե», «Ժիլ Վիսենտե», «Պասուշ Ֆերեյրա», «Շավիշ», «Վարզիմ», «Ակադեմիկա» և «Սպորտինգ Կովիլյա» թիմերի գույները։

--00—ՅՄ