Բասկետբոլի կանանց Մ18 հավաքականն առավելության է հասել Կոսովոյի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

մարզ

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 73-48 հաշվով հաղթել է Կոսովոյի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էյվա Օնիլ Էսկանդարյանն էր (Հայաստան)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 3-ին` մրցելով Ալբանիայի հետ:

--00—ԼՀ