Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որ նա դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ ԱՄՆ սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ամն

Ադրբեջանում ժողովրդավարական ակտիվիստների վրա հարձակումներն անընդունելի են։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը, հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք պետք է ավելին անենք, որպեսզի ճնշում գործադրենք նախագահ Իլհամ Ալիևի վրա։ Նա պետք է դադարեցնի հաշվեհարդարը քաղաքական այլախոհների նկատմամբ և ազատ արձակի քաղբանտարկյալներին, ինչպիսին է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ինչպես նաև պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- նշել է սենատորը:

--00—ԼՀ