Հայաստանը կարևորում է Կորեայի հետ բարեկամական հարաբերություն­ների հետևողական զարգացումը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

vahagn-xachaturyan-scaled-e1650783171231

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերություն­ների հետևողական զարգացումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

--00—ՅՄ