Թեթև պատրաստում են մարդկանց, տանում առաջնագիծ՝ լավ գիտակցելով, որ չեն կարողանալու պահել․ Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

f64dce1cead64a_64dce1cead693.thumb_.jpg

Էս անհեթեթությունն իրականում ոչ թե ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունը գրողի գլխից է գալիս, այլ նիկոլապետության խայտառակ օրենքներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը

«Կարդում ենք ՊՆ-ի հաղորդագրությունը.

«Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ»։

ՎԱՐԺԱԿԱՆ հավաքի մասնակիցը հեռացել է ՄԱՐՏԱԿԱՆ դիրքից։

Էս անհեթեթությունն իրականում ոչ թե ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունը գրողի գլխից է գալիս, այլ նիկոլապետության խայտառակ օրենքներից։

Օրինակ՝ այսպես կոչված, «25-օրյա ուսումնավարժական հավաքներ» կոչվածն իրականում վարժական հավաքներ չեն, այլ ընդամենը 7-օրյա թեթև պատրաստությունից հետո մարդկանց 2 շաբաթով տանում են առաջնագիծը պահելու՝ շատ լավ գիտակցելով, որ թշնամու հարձակման դեպքում այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը առաջնագիծը պահել չի կարողանալու։

Վերջում էլ կասեն. «Ըհըն, ի՞նչ աներ խեղճնիկոլը, եթե մոբը վատն էր, լավ չկռվեց, դասալքեց»»։

--00—ՅՄ