Բրիտանիան կոչ է անում բացել Լաչինի միջանցքն ու կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը. ՄԹ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Միացյալ Թագավորության ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում խոսել է լուրջ անհանգստության մասին, որը պայմանավորված է տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների չապահովմամբ․

«Կոչ ենք անում կողմերին՝ աջակցել միջազգային ատյաններին, մասնավորապես ԿԽՄԿ-ին՝ հումանիտար օգնության առաքման գործում։ Ի շահ խաղաղության հաստատման՝ մենք ողջունում ենք ԵՄ ջանքերը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի կողմից ձեռնարկվող քայլերը»,- նշել է նա։ 

--00—ՍՊ