Ըստ FlightRadar-ի՝ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Զանգելանից է եկել Երևան. Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ուղ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Կապանի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ելակետը, ըստ lightRadar24-ի, նշված է «Զանգելանի օդանավակայան»։

«Ուշադրություն դարձրեք կողային համարին այն ինքնաթիռի, որով երեկ Նիկոլը վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում. EK4117։
Անծանոթ ինքնաթիռ էր, որոշեցի ստուգել, թե ինչացու է, որտեղացու է...

FlightRadar24 ծառայության կայքում շատ տարօրինակ ելակետ ցույց տվեց երեկվա թռիչքի համար. «Զանգելանի օդանավակայան»։

Չեմ բացառում, որ FlightRadar24-ի գլյուկ կարող է լինել... Բայց միևնույն է տարօրինակ է»,- գրել է Կարեն Վրթանեսյանը՝ պարզաբանելով. «FlightRadar-ը ցույց է տալիս, որ Զանգելանից է եկել Երևան։ Ու նաև ցույց չի տալիս, թե մինչ այդ Երևանից ուր է թռել այդ ինքնաթիռը (ինչը կարող է լինել այն դեպքում, երբ transponder-ն անջատում են թռիչքի կեսից)։ Այսինքն, եթե FlightRadar24-ը չի խաբում, ապա Երևանից թռել է

Զանգելան, այնտեղից, ենթադրաբար՝ Կապան, հետո Կապանից էլ Երևան (հաշվի առնելով, որ երեկ Կապանից կադրեր են ցույց տվել, թե ինչպես է իջնում Կապանի օդանավակայանում)։ Կրկնեմ, ԵԹԵ FlightRadar-ը չի խաբում։ Կարող է և խաբել»։

--00--ԼՀ