Մագադանի շրջանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ւ.

Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռը տեղափոխում էր տեղի հանքի քսան աշխատակցի։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, մեկ զոհի մասին է հայտնում։

Հաղորդվում է նաև վիրավորների մասին՝ առանց այլ մանրամասների։

--00—ԼՀ