«Վերածնունդն» այս տարի կնվիրվի Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

Մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, 2019-ին ևս «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն,  նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:

Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին, ժ․ 19:00-ին Ալ. Փառատոնը կանցկացվի նաև Արցախի Հանրապետությունում՝ նույն ձևաչափով ու նույն սկզբունքներով: 

Փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում`դաշնամուր, լարային գործիքներ,  փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ,  կամերային անսամբլ, երգչախումբ,  խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր:

  Իսկ ապրիլի 16-ին Երևանում ‹‹Վերածնունդ›› միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա ‹‹Մշակույթների երկխոսություն›› XIII միջազգային գիտաժողովը՝ ‹‹Մշակույթ և հասարակական գիտակցություն›› թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: