Ադրբեջանը հատելու է ՀՀ կարմիր գիծը, պատերազմ լինելու է. Սուրեն Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ադրբեջանը հատելու է ՀՀ կարմիր գիծը, պատերազմ լինելու է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։ Սահակյանի համոզմամբ, խաղաղությունն անհնար է, քանի որ Ադրբեջանն այլ քաղաքականություն է իրականացնում։

Ըստ նրա՝ նույնիսկ մեկ տոկոս հնարավորություն էլ չկա խաղաղության, որի ետևից արժե գնալ։ Սահակյանի պնդմամբ, փոխարենը ՀՀ իշխանությունը շարունակում է զիջել բոլոր իրավունքները։ Նրա կարծիքով, Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվում, ո՛չ պատերազմում հաջողեց, և ո՛չ էլ խաղաղության։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ