Իրանի մեջլիսում անընդունելի են համարել տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

իր

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նիստ է գումարել, որում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումն ու վերջին զարգացումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին։

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի հանդիպման մասնակիցները շեշտել են, որ որևէ հանգամանքներում տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի լինի Իրանի համար։

--00—ԼՀ