Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023-09-25_08-27-54

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին։

«Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ