Սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2023-09-25_09-33-23

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։

Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։

 --00—ՅՄ