Ադրբեջանը ԼՂ մուտք գործելու հնարավորություն չէր տալիս, դրա արդյունքում այս աղետը ստեղծվեց․ Փաուեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Վերջին 9-ը ամիսների ընթացքում, երբ այս ճանապարհը շրջափակված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ԼՂ-ում հումանիտար ծանր իրավիճակ ձևավորվեց։ Սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների լուրջ պակաս կար ԼՂ-ում»։ Այս մասին այսօր Կոռնիձորում լրատվամիջոցների հետ զրույցում, հայտարարեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը՝ խոսելով եղած այն իրավիճակից, որը հանգեցրեց աղետի։

Փաուերը շեշտեց, որ այս ամենի ֆոնին, վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունները, ավելի վատացրեցին իրավիճակը։

«Բացարձակ անհրաժեշտություն է, որ հումանիտար կազմակերպությունները մուտքի հնարավորություն ունենան դեպի Լաչինի միջանցք, դեպի ԼՂ բնակավայրեր»,- ընդգծեց Փաուերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ