Բախվել են Infiniti-ն և Opel-ը, վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել խանութի մուտքի դռանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

վթ

Այսօր՝ հոկտեբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել  Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Infiniti և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկները:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և հայտնվել  մայթին՝  հարվածելով խանութի մուտքի դռանը՝ վնասելով այն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին  գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի,  վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Ալավերդյանն ու Գոհար Պետրոսյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ