32-ամյա վարորդը Audi A6-ով «Մետրոպոլ» հյուրանոցի հարևանությամբ բախվել է երկաթե էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

շա

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Ա.-ն, իր վարած Audi A6 մակնիշի ավտոմեքենայով Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Աբրահամյանն ու Հարություն Մանգասարյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ