Հայ դատի գրասենյակները պետք է փակվեն, նրանց անհրաժեշտությունը վերանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ամեն ինչ էլ կարող է լինել, գազն էլ թանկանա, բայց դա կապացուցի, որ ՌԴ-ն բարեկամական երկիր չէ։ Հռոմի ստատուտը Ռուսաստանի դեմ չէ, հայ ժողովրդի շահերն է պաշտպանում, որ մեր պետությունը տեր կանգնի իր դեմ ստեղծված խնդիրներին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Դաշնակները վերջին հարյուր տարվա մեջ Հայ դատի գրասենյակներով են լցրել ամբողջ աշխարհը, բայց որոշակիորեն զբաղվել են եկածը գրպանելով, լուրջ աշխատանք չեմ տեսնում։ Հայ դատի գրասենյակները ինչո՞ւ պետք է մնան, նրանց անհրաժեշտությունը վերանում է, կա պետություն ու միջազգային մոտեցում, ՀՀ-ն ինքը այդ հարցերը կլուծի»,- ավելացրեց Ասլանյանը։

Անդրադառնալով Արցախի կորստին՝ պատգամավորը ասաց․ «Արցախը մենք չենք կորցրել, կորցնողներին հարցրեք, թե ինչ արեցին, Արցախը դատարկվել է հայտնի ուժերի պատճառով։ Ադրբեջանը 30 տարի մեջքը ուղղեց ու հետ վերցրեցին, մենք էլ պետք է համախմբվենք, հետ վերցնենք, ոչ թե ասենք՝ պարտվել ենք ու վերջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ