Գրասենյակները բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան՝ մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին քաղաքական թիմի հետ հանդիպմանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։ Գրասենյակները բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»,-դիմելով թիմակիցներին՝ ասել է Ծառուկյանը։

Նա ընդգծել է՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմքում դրված է եղել ատելության ու վախի մթնոլորտը։ «Դրա մեջ մենք չկանք, չենք էլ կարող լինել։ Մենք ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացրել ենք մեր երկրի անվտանգությունը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և արտագաղթի կանխումը։ Ինչ ասել ենք, իրական է․ ասողին լսող է պետք։ Շարունակելու ենք մեր աշխատանքը»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով աջակիցներին։ «Ովքեր մեզ ձայն են տվել, չեն սխալվել, կյանքը սրանով չի ավարտվում»,-հավելել է ԲՀԿ ղեկավարը։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս