Լավրով-Բայրամով- Միրզոյան հանդիպումը չի կայանա, Բիշքեկ կմեկնի ԱԳ նախարարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

ան

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին ք. Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան ցանկանում է Բիշքեկում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն:

--00--ԼՀ