Թուրքական ավիաուղիները դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1121666

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ընկերության խոսնակ Յահյա Ուսթյունը։

«Իսրայելում տիրող իրավիճակի պատճառով մենք դադարեցնում ենք մեր թռիչքները մինչև հետագա ծանուցումը», - ասել է Ուսթյունը։

Թուրքական մյուս ավիաընկերությունները շարունակում են թռիչքները դեպի Իսրայել և օդային տարածքի անվտանգության մշտադիտարկումը շարունակվում է, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։

--00—ՅՄ