Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում բանաձևի ընդունում է նախաձեռնել արցախցիների վերադարձի պայմաններ ստեղծելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1121779

Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի  համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում։

«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից։ Սա չափազանց ծանր հանցագործություն է, որը չի կարող անարձագանք մնալ»,- ասել է  նախարարը։

--00—ՅՄ