ՀՀ ԱԳՆ-ն նորովի «կշողա». «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  14, 24News

ագն

«Հրապարակը» գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շուտով առավել պայծառ «կշողա»` դեռեւս, սակայն, միայն արտգործնախարարության շենքի շողշողուն տեսքով։ Նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը եւ այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։ Ի դեպ, ոչ միայն ավելացվում են լամպերը, այլեւ հին լույսերը փոխարինվում են նորերով։

Այս աշխատանքն իրականացնելու է «Բոֆֆո» ՍՊԸ-ն։ Այս նույն ընկերությունն էր փոխել նաեւ կառավարության շենքի լույսերը․ այն ժամանակ էլ պետական բյուջեից 114 մլն դրամ էին հատկացրել ընկերությանը։»:

 

 --00—ԱՊ