Օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News 

ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հոկտեմբերի 20-ին օպերատիվ խորհրդակցության էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմին, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերին և նրանց տեղակալներին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Խորհրդակցությանը ներկայացվել են անցած 9 ամիսների ընթացքում օպերատիվ ծառայողական գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

Արամ Հովհաննիսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն է հայտնել անձնակազմին:

Ոստիկանության պետը շեշտել է, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները, դրսևորել բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:

Անդրադառնալով ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է ատեստավորման գործընթացին, ինչպես նաև կառուցվածքային փոփոխություններին և կադրային համալրմանը։

Քննարկվել են ծառայողական կարգապահությանն ու ենթակա տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։

--00--ԼՀ